7407 դիտում
21:00 05-07-2017
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 37 մարդ է ձերբակալվել
Թուրքիայում «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապերի կասկածանքով 37 մարդ է ձերբակալվել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ձերբակալվածներից երկուսը երեխաներ են, այդ թվում՝ Ինդոնեզիայից 12-ամյա աղջիկ:
Ըստ Reuters-ի՝ թուրքական պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Սիրիայի հետ սահմանին կասկածյալի են ձերբակալել, որի մոտ ավելի քան 5 կգ պայթուցիկ է եղել: Սիրիայի քաղաքացուն ձերբակալել են Հաթայ նահանգում, սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ:
Եվս 25 մարդ ձերբակալվել է 10 նահանգներում ոստիկանական շրջայցի ընթացքում: Ադանայում էլ 12 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ 2 երեխա:
Նմանատիպ նյութեր
1089 դիտում
10:47 28-01-2021
Թուրքիայում ոստիկանությունն ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 126 մարդ է ձերբակալել
5626 դիտում
13:43 05-02-2017
Անկարայում 60 մարդ է ձերբակալվել՝ «ԻՊ» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ լինելու կասկածանքով
Այս բաժնից
493 դիտում
21:11 14-05-2024
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
631 դիտում
19:33 14-05-2024
Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել
493 դիտում
14:41 14-05-2024
Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. Բայրամով