211652_close_icon
views-count150624 դիտում article-date 15:37 30-12-2023

Ողբերգական դեպք՝ Երևանում. «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում 1,5-ամյա երեխան մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցից» և հայտնել են որ իրենց մոտ ընդունված երեխան մահացել է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժնի տեսուչի գլխավորությամբ: 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 1.5-ամյա Դավիթ Ս.-ն է, ով մահացել է հիվանդանոցում, նույն օրը՝ ժամը 14:25-ի սահմաններում:

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր