211652_close_icon

Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ Աբովյանում ամանորյա տոն էր կազմակերպվել Կոտայքում ապաստան գտած արցախցի երեխաների համար (տեսանյութ)

views-count1396 դիտում article-date 12:32 26-12-2023
Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում իսկական ամանորյա տոն էր կազմակերպվել Կոտայքի մարզում ապաստան գտած արցախցի երեխաների համար՝ իրականություն դարձնելու նրանց ամենանվիրական մանկական երազանքը:

Տարեմուտը իրենց ծննդավայրից հեռու դիմավորող այս լուսավոր բալիկները պետք է զգան բոլորիս սերն ու ջերմությունը:

«Այսօր Աբովյանում պարոն Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո միջոցառում է կազմակերպվել Արցախի մեր փոքրիկների համար: Մասնակցել են այն փոքրիկները, ովքեր բնակվում են Աբովյանում և ընդհանուր Կոտայքի մարզում:

Պարոն Ծառուկյանի շնորհիվ մենք նմանատիպ ծրագրերով փորձում ենք անել ամեն հնարավորը, որ Արցախի մեր հայրենակիցներն Ամանորին ընդառաջ լինեն գնահատված:

Մենք հասկանում ենք, որ կորցրածը մեծ ցավ է բոլորիս համար, բայց մենք էստեղ Հայաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներով պետք է մեր պարտքը համարենք մշտապես ուշադրության կենտրոնում պահել Արցախի մեր հայրենակիցներին»,- նշել է ԲՀԿ ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր