211652_close_icon

«Զգույշ եղեք, որ կոմունիստ չդառնաք». Արգենտինայի նախագահը մահակը ձեռքին լուսանկար է հրապարակել

views-count1534 դիտում article-date 15:35 25-12-2023
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն արգենտինացիներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ և մաղթել, որ նրանք կոմունիստ չդառնան։

Նա մաղթանքները գրել է X-ում՝ հրապարակելով մահակը ձեռքում լուսանկար:

«Ուրախ տոներ և զգույշ եղեք, որ կոմունիստ չդառնաք»,- գրել է Արգենտինայի նախագահը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արգենտինայի նոր նախագահը սկսել է պետական ծառայողների զանգվածային կրճատումներ։ Երկրի ղեկավարն աշխատանքից ազատել է 2023 թվականի հունվարի 1-ին աշխատանքի ընդունված 23 հազար պաշտոնյայի:

Նմանատիպ նյութեր