Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում և Սիրիայում առնվազն 25 զինյալների ոչնչացման մասին
Քրդստանի աշխատավորական կուսակցության առնվազն 25 զինյալ է սպանվել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում թուրքական բանակի գործողությունների ընթացքում։ Այս մասին ՊՆ օպերատիվ շտաբում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Երեկ երեկոյան ոչնչացվել է 13 ահաբեկիչ, այսօր՝ 12: Տարեսկզբից սպանված ահաբեկիչների ընդհանուր թիվը հասել է 2156-ի»,- նախարարի խոսքը մեջբերում է ռազմական գերատեսչությունը X-ում:
Նա ասել է, որ Հյուսիսային Իրաքում թուրքական զինուժի վրա հարձակումներին ի պատասխան իրականացված գործողությունների արդյունքում զանգվածային հարվածներ են հասցվել գրոհայինների կենտրոններին և նրանց ենթակառուցվածքին։
«ՔԱԿ-ն զգալի կորուստներ է կրել և փաստացի կորցրել է մանևրելու կարողությունը: Մեր գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել այս տարածաշրջանի վերջին ահաբեկիչը», - վստահեցրել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ թուրքական բանակը դեկտեմբերի 23-ին ոչնչացրել է 29 օբյեկտ Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 23-ին հայտարարել է, որ ՔԱԿ-ի դեմ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի սպանվել վերջին ահաբեկիչը։