211652_close_icon
views-count760 դիտում article-date 15:52 19-12-2023

ՌԴ բանակն աշխարհում ամենամարտունակն է. Շոյգու

Ներկայում Ռուսաստանի Զինված ուժերն աշխարհի ամենամարտունակ բանակն են։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ռուսական բանակի զինատեսակները փորձարկվել են մարտական պայմաններում՝ ապացուցելով որակն ու արդյունավետությունը։

Հատուկ ռազմական գործողության ընթացքում ավելի քան 650 հազար զինվորական ձեռք է բերել մարտական փորձ, հավելել է Շոյգուն։

Նա նաև նշել է, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են առնվազն 383 հազար զինվորական, ինչպես նաև 14 հազար տանկ, հետևակի մարտական մեքենա և զրահափոխադրիչ, 553 ինքնաթիռ, 259 ուղղաթիռ, 8,5 հազար հրետանի և համազարկային կրակի համակարգ։

Նմանատիպ նյութեր