211652_close_icon
views-count2137 դիտում article-date 18:04 16-12-2023

Անհրաժեշտության դեպքում Մխիթարյանը կարող է լինել թիմի 5-րդ հարձակվողը․ Ինտերի մարզական տնօրեն

«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուսիլիոն պատասխանել է այն հարցին, թե արդյոք միլանյան ակումբը նախատեսում է ուժեղացնել հարձակման գիծը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Մենք բացարձակապես գոհ ենք մեր հարձակվողներից, չորս հարձակվող ունենք: Մենք մեր թիմում ունենք նաև այնպիսի ուժեղ խաղացող, ինչպիսին Մխիթարյանն է, ով իր կարիերայի ընթացքում հաճախ է հանդես եկել հարձակվողի դիրքում։ Անհրաժեշտության դեպքում նա հասանելի կլինի հինգերորդ հարձակվողի դիրքում»,- Աուսիլիոյի խոսքերն է մեջբերում Inter Xtra-ն։

Աուսիլիոն խոսել է նաև հարձակվող Լաուտարո Մարտինեսի և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նոր պայմանագրի մասին։

«Այս պահին դա ժամանակի հարց է, ոչ թե ցանկության։ Ակումբը ցանկանում է երկարաձգել նրանց հետ աշխատանքային պայմանագիրը։ Ֆուտբոլիստներն իրենց հերթին մտադիր են շարունակել հանդես գալ մեր թիմում»,- ասել է Աուսիլիոն:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Ռոմայից»:

Նմանատիպ նյութեր