Դիտարկվել են քաղաքաշինության բնագավառում GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի կիրառման հնարավորությունները
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են «Գեովայբ» կազմակերպության ներկայացուցիչներ Բագրատ
Բալաբանյանին և Էրիկ Գյուլազյանին: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում Աշխարհագրական
տեղեկատվական համակարգի (GIS) կիրառման հնարավորություններն ու միջազգային փորձը:
Ներկայացվել են համակարգի՝ տվյալների հավաքագրման, վերլուծությունների իրականացման և գործընթացների
թվայնացման հնարավորությունները: Դիտարկվել են GIS-ի կիրառման տարբեր օրինակներ համաշխարհային փորձից:
Անդրադարձ է կատարվել ընկերության կողմից հանրապետությունում իրականացված այլ ծրագրերին ևս:
Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորել է GIS-ի կիրառման ընդլայնումը Հայաստանի
քաղաքաշինության ոլորտում և ընդգծել այդ ուղղությամբ համագործակցելու կոմիտեի պատրաստակամությունը:
Նախանշելով գործակցության հնարավոր ուղիները՝ որոշվել է կոմիտեի գործառույթների շրջանակում փորձարկել
համակարգի կիրառությունը պիլոտային ծրագրով: