211652_close_icon
views-count1282 դիտում article-date 23:13 07-12-2023

ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները քննարկել են հումանիտար հարցերով համագործակցությունը

ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները քննարկել են հումանիտար հարցերով համագործակցությունը: 24News-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների մասնակցությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի զինծառայողների մասնագիտական-պաշտոնեական պատրաստության պարապմունքներին և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների համատեղ զորավարժություններին։ 

Հստակ քայլեր են սահմանվել հումանիտար խնդիրների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսության հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր