2614 դիտում
21:59 07-12-2023
Ժողովրդավարության ջատագով եվրոպական կառույցներն ու երկրները աչք են փակում ՀՀ իշխանությունների ապօրինությունների վրա. փաստաբանների նամակը
Ժողովրդավարության ջատագով եվրոպական կառույցներն ու երկրները աչք են փակում ՀՀ իշխանությունների ապօրինությունների վրա. փաստաբանները նամակ են գրել ՀՀ-ում գտնվող դեսպանություններին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Հինգ փաստաբան-իրավապաշտպանների (Վարազդատ Հարությունյանի, Արսեն Բաբայանի, Վահան Հովհաննիսյանի, Սերգեյ Հարությունյանի ու իմ) անունից նամակներն այսօր փոխանցել ենք Հայաստանում ԵՄ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Բելգիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Լիտվայի դեսպանություններին։ ԱՄՆ դեսպանությունից հրաժարվեցին նամակն ընդունել՝ առաջարկելով այն ուղարկել փոստով։
Նամակում մասնավորապես ասված է.
«Մենք հանդիսանում ենք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների ենթարկվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող փաստաբաններ։
Մեր փորձը մեզ բերել է այն ցավալի հետևության, որ վերջին ժամանակներում ՀՀ իշխանությունները գնալով սաստկացնում են քաղաքական գործոնով պայմանավորված ապօրինությունները, հատկապես՝ քաղաքական ընդդիմախոսների հիմնազուրկ կալանավորումները, և մեր ընկալմամբ՝ այդ գործընթացի պատճառներից մեկն այն է, որ Եվրոպական կառույցներն այլևս պատշաճ ուշադրություն չեն դարձնում ՀՀ-ում մարդու հիմնարար իրավունքների հարցերին։
Մինչդեռ այդ հարցը միշտ շոշափելի դեր է ունեցել Հայաստան-Եվրոպա հարաբերությունների օրակարգում։ Հայ հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդավարական արժեքների ջատագովի համբավ ավանդաբար ունեցող Եվրոպական կառույցներն ու երկրները, նախապատվություն տալով որոշակի քաղաքական շահերի, գերադասում են աչք փակել ու համարժեք չարձագանքել քաղաքական շարժառիթ ունեցող մեծաթիվ ապօրինություներին, որոնք կատարվում են ՀՀ իշխանությունների կողմից։
Նշվածը հիմք ընդունելով ու առաջնորդվելով մարդու իրավունքների գերակայության սկզբունքով՝ Ձեզ դիմում ենք հանդիպման խնդրանքով, որի ընթացքում կներկայացնենք ՀՀ-ում քաղաքական հետապնդումների վերաբերյալ բազմաթիվ փաստեր։
Հուսով ենք, այդ տեղեկատվությունը օգտակար կլինի՝ գնահատելու Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդավարական արժեքներին և դրանց նկատմամբ նվիրավածության մասին հավաստիացումների անկեղծ կամ կեղծավոր լինելը։»
Արձագանքների մասին հանրությանը կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է Մելիքյանը։

Նմանատիպ նյութեր
12357 դիտում
17:43 14-08-2014
Մասիսցիները պնդում են, որ Toyota Prado-ի վարորդը եղել է անչափահաս, իսկ ոստիկանները աչք են փակում այդ փաստի վրա
31869 դիտում
11:44 21-09-2017
Ոստիկանությունը աչք չի փակում հանցագործությունների վրա. Վլադիմիր Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
Այս բաժնից
3058 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2869 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր