211652_close_icon
views-count12354 դիտում article-date 17:43 14-08-2014

Մասիսցիները պնդում են, որ Toyota Prado-ի վարորդը եղել է անչափահաս, իսկ ոստիկանները աչք են փակում այդ փաստի վրա

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 5-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 14:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան խճուղու «Արմանդ» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող խաչմերուկում բախվել են Դառտնիկ գյուղի բնակիչ, 35-ամյա Արթուր Գզիրյանի վարած Toyota Prado մակնիշի 90 ՍA 100 համարանիշի և Մասիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Արման Եփրեմյանի վարած Seap մակնիշի 34 PL 442 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Մասիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարեն Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի կենտրոնական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մասիս քաղաքի բնակիչներն ասում էին, որ Toyota-ի վարորդը Ա. Գզիրյանը չի եղել, և այդ մասին դեպքի վայրում տեղեկացրել են ոստիկաններին, սակայն չգիտես ինչու ոստիկանությունը աչք է փակում այդ փաստի վրա և անհրաժեշտ գործողություններ չի կատարում այդ ուղղությամբ, քանի որ ըստ մասիսիցիների, Toyota Prado-ն բարձրաստիճան ոստիկանի ազգականի է պատկանում:

Նմանատիպ նյութեր