211652_close_icon
views-count31872 դիտում article-date 11:44 21-09-2017

Ոստիկանությունը աչք չի փակում հանցագործությունների վրա. Վլադիմիր Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am

Ամենակարեւորը խաղաղությունն է, եթե լինի խաղաղություն, կլինի ամեն ինչ։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, հաղորդում է [url=https://news.am/arm/news/411032.html]news.am[/url]-ը։ Ոստիկանապետը բացարձակապես չի կիսում կարծիքը, թե Հայաստանում քրեական տարրերի հետ կապված հանցագործությունները ավելացել են։ «Ոչ միայն ոստիկանությունն է հրապարակել վիճակագրությունը, դատախազությունը վերջերս ամփոփ տեղեկանքը հրապարակեց, կարծում եմ՝ ակնհայտ էդպես չէ»։ Նրա խոսքով, ոստիկանությունը աչք չի փակում հանցագործությունների վրա։ «Չբացահայտվող հանցագործություններ չկան։ Բացահայտման դինամիկան տոկոսը շատ լավն ա։ Անցած դեպքերից մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, էլի շուտ կբռնենք»,- ասել է Գասպարյանը։ Լրագրողները նաեւ հարցրել են, թե ինչպես է ստացվում, որ «օրենքով գողերը» Հայաստանում «սխոդկաներ» են անում։ ««Օրենքով գողերը» էնքան գառի նման խելոք են իրենց պահում, չկասկածեք դրանում»,- ասել է ոստիկանապետը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/411032.html]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր