211652_close_icon
views-count1012 դիտում article-date 23:43 06-12-2023

Թուրքիայում և Ադրբեջանում անգլերենի իմացությունը ցածր է

Անգլերենի ուսուցման «Europian First» միջազգային կենտրոնը (EF) հրապարակել է ցուցաշիներ, որոնք կապված են եվրոպական երկրներում անգլերենի իմացության հետ։ Գրում է Ermenihaber-ը։ 

Միջազգային կենտրոնն իր իսկ հրապարակած ցուցանիշների հիման վրա կազմել է ցանկ, որտեղ 113 պետություն դասավորվել է՝ ըստ անգլերենի տիրապետման մակարդակի։

Ցուցակում տեղ են գտել նաև Թուրքիան և Ադրբեջանը՝ զբաղեցնելով համապատասխանաբար 66 և 83-րդ տեղերը։

Նշենք, որ 2-րդ տեղը զբաղեցրել է Նիդերլանդները։ Վերջինս ամենաբարձր ցուցանիշն է ունեցել նաև 2022-ին։

Նմանատիպ նյութեր