Մահացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը
Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանից Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տեղեկացվել է, որ դեկտեմբերի 5-ին կյանքի 86-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Տարոն Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան Հոր հոգու հանգստության և խաղաղության համար:
Տարոն Սրբազանի հուղարկավորության արարողությունների մանրամասների վերաբերյալ կտեղեկացվի հաջորդիվ:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: