211652_close_icon
views-count53034 դիտում article-date 18:51 03-12-2023

Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարը կեսգիշերն անց արշավ էր սկսել՝ օրինախախտ վարորդների նկատմամբ. պարեկները օրը լուսացրել են հարուստ ավարով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ պարեկային ծառայությունը արդեն անցել է ուժեղացված ծառայության, որը կապված է Ամանորի հետ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գաղտնիք չէ, որ ամեն տարի՝ այս օրերին, մայրաքաղաքում սկսվում է տրանսպորտային միջոցների ակտիվ շարժը, քանի որ մարզերից շատերը գալիս են մայրաքաղաք՝ գնումներ կատարելու: Դեկտեմբերի 1-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ գնդի 1-ին և 2-րդ գումարտակների ծառայողները ուժեղացված ծառայության արդյունքում ժամերի ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերել են մոտ 50-ից ավելի օրինախախտ վարորդների:

Պարեկների կողմից հայտնաբերվել են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող 34 վարորդ, առանց վարորդական վկայական վարելու 30 վարորդ, առանց ամրակապվելու 95 վարորդ, մգացված կամ թաղանթապատված ապակիներով վարող 49 վարորդ, վարելու ընթացքում ծխախոտային միջոցներ օգտագործող 17 վարորդ, տեխնիկական զննություն չանցած ավտոմեքենա վարող 17 վարորդ, վարելու ընթացքում հեռախոսակապից օգտվող 9 վարորդ, փոխարինված համարանիշներով շրջող 14 վարորդ, առանց ԱՊՊԱ պայմանագիր վարելու 8 վարորդ, հայտնաբերվել են տարբեր տեսակի ու քաշի թմրամիջոցներ, զենք, զինամթերք և այլ իրավախախտումներ:

Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, մի քանի տրանսպորտային միջոցներ էլ տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը՝ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 148+
148+

Նմանատիպ նյութեր