211652_close_icon
views-count60964 դիտում article-date 18:53 08-03-2022

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Volkswagen-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել Mercedes-ին. կան վիրավորներ. պարզվում է վթարային իրավիճակ ստեղծած ու դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի  8-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Մ. Հակոբյանի նկատմամբ,  ով Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարելիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել  դեպի Հրազդան ընթացող, Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Վ. Բաբայանի վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վթարի հետևանքով Volkswagen-ի և  Mercedes-ի վարորդները օպերատիվորեն  վթարի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:

Վերջինս վիրավորներին ուղեկցել է հիվանդանոց:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել  նույն վաշտի 1 -ին դասակի  ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության  Կոտայքի բաժնի  օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան  Խաչատուրյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դալլաքյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քնննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնսաբերելու ուղղությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր