Վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կազմավորվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
«Խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԳՏՃՄ, STEM) ուղղությամբ կրթությանը, կիրառական գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը, նշված ուղղություններով իրականացվող պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և փոխկապակցված զարգացման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև նոր պետական ծրագրերի մշակմանը, գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության մշակմանը և ներդրմանը նպաստելու համար։
Կարճ՝ Հայաստանի գիտատեխնոլոգիական թռիչքաձև զարգացման և Հայաստանը բարձր-տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դարձնելու նպատակով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արշակյանը։