ՄԻՊ-ին առընթեր խորհուրդը կամուրջ կհանդիսանա պետության ու ազգային փոքրամասնությունների միջև
ՄԻՊ-ին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդը պետության ու ազգային փոքրամասնությունների միջև կամուրջ է հանդիսանալու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Խորհրդի առաջին նիստի շրջանակներում։
«Հայաստանը այն երկրներից չէ, որտեղ ազգային փոքրամասնությունների նկատմամբ ծայրահեղ խտրականություն է կիրառվում, բայց միևնույն ժամանակ այն երկրներից է, որտեղ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ տանել իրավունքները խթանելու ուղղությամբ:
Պետք է ստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ ազգային փոքրամասնությունները կկարողանան պահպանել իրենց լեզուն, մշակույթը, ավանդույթները և այս տեսանկյունից բնականաբար շատ կարևոր դերակատարություն պետք է ունենան պետությունը և համայնքը:
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր այս խորհուրդը կարող է շատ լավ հարթակ դառնալ այդ խնդիրները ոչ միայն բարձրաձայնելու, այլ նաև լուծելու, պետության ու ազգային փոքրամասնությունների միջև կամուրջ հանդիսանալու համար»,- ասաց Մանասյանը:
Մանասյանն ընդգծեց՝ մի շարք խնդիրներ են առկա, որոնց առնչությամբ գուցե անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն իրավական դաշտի փոփոխություններ, այլ նաև կարևոր է ընդհանուր համակարգը որոշակի առումով բարեփոխել:
«Խոսվեց ազգային փոքրամասնությունների լեզուների դասավանդման հիմնախնդրի վերաբերյալ, որը միանշանակ շատ կարևոր խնդիր է նրանց լեզուների պահպանության տեսանկյունից: Այս առումով կարևոր է ուսուցիչների, դասավանդողների պատրաստումը՝ այդ թվում բարձրագույն կրթության համակարգում, դրանից հետո վերապատրաստումները: Քննարկման առարկա կարող է դառնալ նաև կրոնի ազատության իրավունքը, դավանանքի տարբեր օբյեկտների հետ կապված հարցերը և այլն»,- նշեց ՄԻՊ-ը:
ՄԻՊ-ին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդում ներկայացված են եզդիական, քրդական, ասորական, ռուսական, հրեական, հունական, վրացական, լեհական, գերմանական, ուկրաինական, բելառուսական համայնքների ներկայացուցիչներ:
«Ունենք նաև ուդիական համայնքի ներկայացուցիչներ, որոնք թեև չեն հանդիսանում Հայաստանում ազգային փոքրամասնություն, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք բնակվում են Հայաստանում և ունեն որոշակի խնդիրներ, ես կարևոր համարեցի, որ նրանք ևս ներկայցված լինեն մեր խորհրդում»,- նշեց Մանասյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է, որ խորհուրդը լինի ոչ թե պարզապես հռչակագրային փաստաթղթի վրա, այլ լինի փաստացի գործող մարմին, ոչ միայն նիստերի հրավիրման տեսանկյունից, այլ նաև ընթացիկ աշխատանքներ իրականացնելու տեսանկյունից: Նա վստահեցրեց՝ պատրաստվում է շատ ակտիվ լինել այդ բնագավառում, հասցեավորել այն խնդիրները, որոնք առկա են և փոքրամասնությունների համայնքների միջոցով գտնել դրանց լուծումներ: