211652_close_icon
views-count1048 դիտում article-date 15:23 29-11-2023

Փաշինյանը մերժել է Արցախի հարցով հատուկ ծրագրերի վարչություն ստեղծելու իմ առաջարկը. Չգիտեմ, թե ինչու. Սամվել Բաբայան. News.am

Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հարցով ընթանում է քննություն, առաջինը ես եմ հարցաքննության հրավիրվել Քննչական կոմիտե. Այն, ինչ խոսել են հանրային հեռուստատեսությամբ, ավելի ծավալուն ներկայացվել է իրենց: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ քննիչ հանձնաժողովում փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Նա հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է իր ներկայացրած հաղորդմանը, զենք-զինամթերքը ադրբեջանին հանձնելուն, իմ կողմից Բաքվի հետ բանակցություններին, Սահմանադրության տապալմանը:

Հարցին, ինքն էլ է կարծո՞ւմ, որ Արցախի պետական ինստիտուտները չպետք է գործեն Հայաստանում, Սամվել Բաբայանն ասաց. «Ես առաջին օրը հենց վարչապետին առաջարկել եմ հատուկ ծրագրերի վարչություն ստեղծել, որը գործել է 1990-ականներին Մոսկովյան փողոցի վրա, եւ այ միջոցով, ինչպես դուք եք ձեւակերպում, Ղարաբաղի ժողովրդին տեր կանգնել բոլոր հարցերով: Նիկոել Փաշինյանը մերժել է, չի ասել՝ ինչու է մերժել: Երեւի մի օր կհանդիպեմ, կխոսեմ: Ես գրավոր եմ ուղարկել առաջարկը, Նիկոլ Փաշինյանին երկու տարուց ավելի է, ոչ տեսել եմ, ոչ խաբար եմ, ոչ գիտեմ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր