211652_close_icon

Ինչու է Փաշինյանը մերժել Պուտինի առաջարկը և անտեսել Օնիկ Գասպարյանի հորդորները. «Ժամանակ»

views-count18936 դիտում article-date 09:04 18-11-2020
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի երեկվա հայտարարությունը, որ պատերազմի չորրորդ օրը ինքը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է, որ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար», և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ հոկտեմբերին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, բայց Փաշինյանը հրաժարվել է ընդունել իր առաջարկը, ապացուցում են, որ հայկական կողմը կարող էր պատերազմը կանգնեցնել մեզ համար ավելի բարենպաստ պայմաններով՝ խուսափելով մարդկային և տարածքային ավելի մեծ կորուստներից: Թե ինչու վարչապետ Փաշինյանը հաշվի չի առել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հորդորները և մերժել ՌԴ նախագահի առաջարկը՝ կարող է ասել թերևս միայն ինքը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր