211652_close_icon
views-count886 դիտում article-date 20:42 26-11-2023

Իսրայելական բանակը հայտնել է, որ ընդունել է Կարմիր խաչի միջնորդությամբ ազատված 13 պատանդի

Իսրայելական բանակը հայտնել է, որ ընդունել է Կարմիր խաչի միջնորդությամբ ազատ արձակված 13 պատանդի, ևս 4-ը գնում են Եգիպտոս, որտեղից էլ կմեկնեն Իսրայել։

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ ԿԽՄԿ-ից հաստատում է ստացել, որ իր աշխատակազմն ընդունել է Գազայի հատվածում պահվող 17 պատանդների խմբին։

«Կարմիր խաչից ստացված տեղեկատվության հիման վրա Կարմիր խաչին են հանձնվել 14 իսրայելցի պատանդներ և 3 օտարերկրյա պատանդներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր