211652_close_icon
views-count937 դիտում article-date 23:33 22-11-2023

G20-ի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման հարցում

G20-ի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման շուրջ՝ հիմք ընդունելով երկու պետությունների  ստեղծման սկզբունքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին G20-ի ղեկավարների առցանց գագաթնաժողովի փակման խոսքում։

«Իսրայելի և Պաղեստինի խնդիրը պահանջում է. մշտական ​​լուծում՝ երկու պետություն ստեղծելով»,- ասել է Մոդին։

Իր խոսքում նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ G20-ում շատ հարցերի շուրջ կա կոնսենսուս: 
Ըստ Հնդկաստանի վարչապետի՝ մասնավորապես, բոլորը խստորեն դատապարտում են ահաբեկչությունն ու բռնությունը, ինչպես նաև անընդունելի են համարում դրանց պատճառով անմեղ մարդկանց, հատկապես՝ երեխաների ու կանանց մահը։

Նրա խոսքով՝   դիվանագիտությունն ու երկխոսությունը աշխարհաքաղաքական լարվածության կարգավորման միակ ուղին են՝ հավելելով, որ G20-ը պատրաստ է այդ հարցում ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունը։

Նմանատիպ նյութեր