211652_close_icon
views-count832 դիտում article-date 09:55 22-11-2023

Էրդողան. Իսրայելի ատոմային ռումբը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար

Թուրքիան նախաձեռնություններ կձեռնարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում՝ կապված Իսրայելի կողմից ատոմային ռումբ ունենալու հետ, որը սպառնալիք է երկրի անվտանգությանը, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Իսրայելը ատոմային ռումբ ունի, մենք բողոք ենք ներկայացրել համապատասխան մարմիններին և շարունակում ենք դա անել։ Մենք նախաձեռնություններ կձեռնարկենք ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այնպես էլ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում այս հարցում, որը սպառնում է ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Թուրքիայի անվտանգությանը»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ալժիրում գործարար համաժողովում, գրում է Hurriyet թերթը։ 

Էրդողանը նախկինում մեղադրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ատոմային էներգիայի գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) անգործության մեջ՝ միջուկային զենքի առկայության մասին Իսրայելի «խոստովանությունից» հետո։

Նմանատիպ նյութեր