ԱՄՆ-ի նախագահը մտադիր է կառուցողական հարաբերություններ զարգացնել Չինաստանի հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին, որում հայտնել է Չինաստանի հետ համագործակցելու իր ցանկության մասին, հայտնում է Reuters-ը։
Նա նշել է, որ հույս ունի աշխատել Չինաստանի նախագահի հետ, որպեսզի զարգացնեն կառուցողական հարաբերություններ, որոնք էլ, իրենց հերթին, երկու երկրների համար ձեռնտու և շահավետ կլինեն։
Բացի այդ, ամերիկյան առաջնորդը շնորհակալություն է հայտնել Սի Ցզինպինին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ նրա շնորհավորանքի համար և մաղթել չինական ազգին բարգավաճում՝ Աքաղաղի տարում։