211652_close_icon

Ինձ մեղավոր եմ համարում, որ չեմ կարողացել միջադեպը կանխել. նիստը տեղափոխենք վաղը. Ավինյան

views-count1447 դիտում article-date 16:24 21-11-2023
Սիրելի երևանցիներ, ավագանու հարգելի անդամներ, իրապես ցավում եմ միջադեպի համար, նաև ինձ մեղավոր եմ համարում դրա համար, որ չեմ կարողացել դա կանխել` որպես նիստը վարող։ Այս մասին հայտարարություն է տրածել Երեւանի քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով այսօր ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպին:

«Նիստը տեղափոխենք վաղը և աշխատանքները շարունակենք առավոտյան»,- հավելել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավագանու նիստում «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան, հնչեցին վիրավորանքներ, իսկ երբ Անի Խաչատրյանը բեմից իջավ ու շարժվեց դեպի իր տեղը, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներից մեկը բաժակով ջուր լցրեց նրա վրա: Դրանից հետո ծեծկռտուք սկսվեց, քաղաքապետը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը:

Նմանատիպ նյութեր