211652_close_icon
views-count22945 դիտում article-date 11:44 07-01-2025

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել կայանված «BMW»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. այն դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 04:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գերցենի փողոցում ավտոմեքենա է այրվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրիի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

Մինչ հրշեջների և պարեկների ժամանումը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Շիրակի մարզի բնակիչ Քյարամ Պ.-ն, և քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է: 
 
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր