211652_close_icon
views-count778 դիտում article-date 18:02 15-11-2023

ԱՄԷ-ն Թուրքիայից կգնի հարվածային բայրաքթարներ

Միացյալ Արաբական Էմիրությունները (ԱՄԷ) հայտնել են թուրքական «Baykar» ռազմարդյունաբերական ընկերության  «Bayraktar TB3» հարավածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) գնելու մտադրության մասին: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱՄԷ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության ոլորտում:

Նշվում է, որ ավելի վաղ հիշյալ ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով էմիրատական «Edge Group» ռազմարդյունաբերական ընկերության ղեկավարը հայտարարել էր Թուրքիայում «MALATH» անունով ընկերություն հիմնելու մասին:

Հիշեցնենք, որ նախկինում ԱՄԷ-ն ձեռք էր բերել թուրքական արտադրության «Bayraktar TB2» ԱԹՍ-ներ: Գնված խմբաքանակի արժեքի մասին տեղեկություններ սակայն այդպես էլ չէին տրամադրվել: 

Նմանատիպ նյութեր