Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարները դատապարտել են Գազայում Իսրայելի գործողությունները
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների (ԻՀԿ) ղեկավարները Էր Ռիադում կայացած գագաթնաժողովից հետո դատապարտել են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը` պահանջելով այն անհապաղ դադարեցնել։
«Մենք դատապարտում ենք Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական ագրեսիան և ռազմական հանցագործությունները, ինչպես նաև բարբարոսական, անմարդկային և դաժան մասսայական սպանությունները։
Դրանք իրականացվում են գաղութային օկուպացիոն կառավարության կողմից Գազայի և Պաղեստինի ժողովրդի դեմ՝ օկուպացված Արևմտյան ափին։ Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ագրեսիան»,– ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ բանաձևում։
Այնտեղ նշվում է, որ Իսրայելի հետ խաղաղության և նորմալ հարաբերությունների հաստատման նախապայմանը նրա կողմից պաղեստինյան և արաբական բոլոր տարածքների օկուպացիայի դադարեցումն է: