211652_close_icon
views-count970 դիտում article-date 09:09 11-11-2023

Բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին կհատկացվի 200 հազարական դրամ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում արցախցիների բռնի տեղահանման ժամանակ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով, նախնական տվյալներով, մոտ 220 զոհ կա:

Նախնական, որովհետև նույնիսկ Քննչական կոմիտեն, որտեղ պայթյունի գործով քննություն է ընթանում, մահացածների թվի վերաբերյալ կոնկրետ թիվ չի հրապարակել՝ օրեր առաջ լրատվամիջոցներին պարզաբանելով, թե «պատկերն անընդհատ փոխվում է»: Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին հատկացնել 200 հազարական դրամ:

Իսկ թե ինչպես և երբվանից է քաղաքապետարանը սկսելու տրամադրել այդ գումարը, մեր աղբյուրի փոխանցմամբ, պարզ կլինի առաջիկա օրերին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր