211652_close_icon

Թուրքիան հումանիտար օգնություն կտրամադրի Գազային

views-count1111 դիտում article-date 21:49 08-11-2023
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է Գազային օգնություն տրամադրելու նպատակով, հումանիտար օգնությամբ բեռնված նավի՝ Եգիպտոս ուղարկման մասին: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նոյեմբերի 8-ին մեկնարկել են այդ նավի բեռնման աշխատանքները:

Նշվում է, որ հումանտիար օգնության մեջ ներառված են վրանային հիվանդանոցներ, դրանցում բուժօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ պարագաներ, դեղեր և այլն:

Բացի այդ, օգնության մեջ տեղ են գտել ընդհանուր առմամբ 20 միավոր ամբողջությամբ կահավորված շտապօգնության և Թուրքիայի ազգային բժշկա-փրկրարական ստորաբաժանումների (UMKE) մեքենաներ, ինչպես նաև առողջապական կառույցենրի գործունեությանը խթանելու նպատակով նախատեսված էներգակիրներ (գեներատորներ):

Նավը Էգեյան ծով է դուրս գալու Իզմիրի Ալսանջաք նավահանգստից: 

Նմանատիպ նյութեր