211652_close_icon
views-count877 դիտում article-date 21:18 08-11-2023

Գերմանիայի ԱԳ նախարարն անթույլատրելի է համարում Գազայի հատվածից պաղեստինցիների վտարումը կամ այդ տարածքի օկուպացումը

Պաղեստինցիներին չի կարելի վտարել Գազայի հատվածից, չպետք է նաև օկուպացվի Գազայի հատվածը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Տոկիոյում G7-ի նախարարների հանդիպումից հետո: 

Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցներն ակտիվորեն քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ 

Բերբոքը կարծում է, որ անհրաժեշտ են որոշ կողմնորոշիչներ Գազայի հատվածի ապագայի և երկու պետությունների ստեղծման հիման վրա հակամարտության լուծման համար: 

«Դա նշանակում է, առաջին հերթին, որ Գազայի հատվածից այլևս չպետք է ահաբեկչական սպառնալիք ծագի Իսրայելի անվտանգության համար։ Երկրորդ՝ պաղեստինցիներին չպետք է վտարել Գազայից։ Երրորդ, որ չպետք է լինի Գազայի հատվածի օկուպացիա, փոխարենը պետք է ապահովվի հնարավորինս լավ միջազգային պաշտպանություն։ Սա նշանակում է, չորրորդ, որ պետք չէ հասնել Գազայի հատվածի տարածքային կրճատմանը։ Դա նշանակում է, հինգերորդ, որ չպետք է լինի ոչ մի լուծում ՝ շրջանցելով պաղեստինցիներին, և ամեն ինչ պետք է դիտարկվի այն ըմբռնումով, որ ապագայում Իսրայելի ժողովուրդն ու Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունեն վերջապես ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,-ասել է Բերբոքը։

Նմանատիպ նյութեր