Գազայի հատվածում մահացած պաղեստինցիների թիվը հասել է 2122-ի
Agence France-Presse.-ի հաղորդմամբ` Գազայի հատվածում մահացած պաղեստինցիների թիվը հասել է 2122-ի:
Ինչպես հայտարարվել է պաղեստինյան բուժծառայության կողմից, իսրայելական օդուժի հարձակման հետևանքով երկուշաբթի գիշերը Գազայի հատվածում մահացել է երկու պաղեստինցի:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ բաց է թողնվել 135 հրթիռ:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ իրականացնում է «Անխախտ ժայռ» գործողությունը: