211652_close_icon
views-count1054 դիտում article-date 17:36 07-11-2023

Կիևին աջակցության դադարեցումը կհանգեցնի սարսափելի հետևանքների Ուկրաինայի և Եվրոպայի համար. Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Կիևին աջակցության դադարեցումը կհանգեցնի «սարսափելի հետևանքների Ուկրաինայի և Եվրոպայի համար»:

Այդ մասին նա ասել է Ճապոնիայում «Մեծ յոթնյակի» արտաքին գերատեսչությունների ղեկավարների գագաթնաժողովի նախօրեին։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Նրա խոսքով՝ «Ուկրաինան չպետք է պարտվի այդ հակամարտությունում»

Նմանատիպ նյութեր