Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Գազայի դպրոցին
Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցի վրա, որտեղ հարյուրավոր տեղահանված պաղեստինցիներ են: Փոխանցում է «Արցախպրես»-ը։
Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Ջաբալիյա պաղեստինյան փախստականների ճամբարում գտնվող Ալ-Ֆահուր դպրոցը։ Հարձակման հետևանքով զոհեր են եղել։ Նրանց ստույգ թվի մասին դեռ տեղեկություն չկա, փոխանցում է infoport-ը:
Ջաբալիայի դպրոցի վրա գրոհի հետ գրեթե միաժամանակ իսրայելական ուժերը հարձակվել են Գազայի Ան-Նասր հիվանդանոցի հարակից տարածքի վրա:
Ըստ Al Hadath հեռուստաալիքի՝ ռմբակոծության հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։