211652_close_icon
views-count1081 դիտում article-date 23:31 04-11-2023

«Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում»․ Բերբոքը՝ Բայրամովին

Գերմանիան ու ԵՄ պատրաստ են շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Երևանից Բաքու մեկնած Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ։

«Տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանի  ու Ադրբեջանի շահերից է բխում, Գերմանիան ու ԵՄ պատրաստ են շարունակել աջակցել կողմերին՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- Բերբոքի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։

Գերմանիայի ԱԳ նախարարը հավելել է․ «Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում»։

Աննալենա Բերբոքի ձևակերպմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված՝ Ադրբեջանի կողմից նկատելի են «շատ դրական ազդակներ»։

 

Նմանատիպ նյութեր