211652_close_icon
views-count1138 դիտում article-date 23:54 01-11-2023

Ուկրաինայում առաջարկվող օրենքը կարող է խաթարել Ուղղափառ Եկեղեցու միասնությունը. Գարեգին Բ

Ուկրաինայի տարածքում Ուղղափառ Եկեղեցու գործունեությունն արգելող օրենքի ընդունումը կխաթարի Ուղղափառ Եկեղեցու հոգևոր կյանքի միասնությունը ու ներդաշնակությունը

Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Մտահոգությամբ տեղեկացանք Ուկրաինայի Գերագույն Ռադայում վերջերս քննարկած օրենքի նախաձեռնության մասին։ Կրոնական կազմակերպությունների գործունեության առնչությամբ օրինագիծն իր դրույթներով նոր անցանկալի տրամադրություններ կձևավորի հավատացյալների շրջանում և պատճառ կդառնա Քրիստոսի Եկեղեցու ավանդական և սուրբ եկեղեցա-իրավական կանոնների անտեսման, ինչպես նաև Ուղղափառ Եկեղեցում հոգևոր կյանքի միասնության ու ներդաշնակության խաթարման», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառը նաև հույս է հայտնել, որ «Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներն այս նուրբ հարցում կառաջնորդվեն և կգործեն հավատքի սրբության, հավատակից ժողովուրդների հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության գիտակցությամբ և Եկեղեցու դարավոր ավանդույթների հանդեպ հարգանքով»։

«Մեր խորին համոզմամբ՝ հատկապես դժվարին այս փորձությունների շրջանում հարկ է Եկեղեցին զերծ պահել քաղաքական գործընթացներից և կրոնական գործոնն առիթ չդարձնել շահարկումների ու հակառակությունների սերմանմա», - հավելել է Գարեգին Երկրորդը։

Ամենայն Հայոց Հայրապետը նաև ընդգծել է՝ աղոթում է, որ պատմական ամենասերտ կապերով միմյանց հետ շաղկապված մեզ բարեկամ երկու ժողովուրդների միջև հակամարտությունը դադարի և նրանց կյանքում իբրև համերաշխության ու խաղաղության հաստատման կամուրջ գերակայեն դավանվող համընդհանուր արժեքներն ու հավատը։

Նմանատիպ նյութեր