784 դիտում
13:06 27-10-2023
ՊԵԿ-բիզնես գործընկերային հանդիպում. քննարկվել են Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման հեռանկարները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել արտաքին
տնտեսական գործունեության մասնակիցների հետ՝ համատեղ քննարկելով լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի կիրառման ու զարգացման հեռանկարները, բիզնեսին հետաքրքրող խնդիրներն ու դրանց կարգավորման ուղիները:
ՊԵԿ նախագահը, լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման ուղղությամբ
իրականացվող բարեփոխումների համատեքստում, կարևորել է գործընթացում տնտեսվարողների ակտիվ
մասնակցությունը: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ավելի վաղ ՀՀ կառավարության որոշման նախագծով արդեն իսկ ստեղծվել է հնարավորություն Հայաստանում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման համար։
Կոմիտեի ղեկավարը տնտեսվարողների ուշադրությունը հրավիրել է կիրառվող լիազորված տնտեսական
օպերատորի ինստիտուտի առանձնահատկություններին ու դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված
հնարավորություններին. «ԼՏՕ կարգավիճակ ունեցող տնտեսվարողների համար դա նախևառաջ ժամանակի և
ծախսերի խնայողություն է մաքսային գործառնությունների իրականացման գործընթացում: Բարեփոխումների
արդյունքում ցածր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունների համար կկիրառվեն մաքսային
գործառնությունների պարզեցված ընթացակարգեր, որոնց միջոցով մաքսային մարմնի հետ շփումները կհասցվեն նվազագույնի, տնտեսվարողները կսպասարկվեն արտահերթ և կընձեռնվի սահմանային անցման կետերից ապրանքների բացթողնման, այնուհետև հայտարարագրերի ձևակերպման հնարավորություն»։
Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ առաջարկվող գործիքակազմից օգտվելու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է, որ համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ չափորոշիչներին և պահանջներին:
Լիազորված տնտեսական օպերատորի առաջին և երկրորդ տիպի վկայականներ միաժամանակ ունեցող
տնտեսվարողների համար, մաքսային գործառնությունների մի շարք պարզեցումներին զուգահեռ, Պետական
եկամուտների կոմիտեն նախատեսում է որոշակի այլ հնարավորություն ևս սահմանել, մասնավորապես, մաքսային հսկողության գոտիներում տրամադրել մշտական տեղակայման վայր, ՊԵԿ ուսումնական կենտրոնի տրամադրած հավաստագրի առկայության դեպքում մաքսային ներկայացուցչի ծառայության մատուցում և այլն:
Ըստ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանի, առաջին և երկրորդ կամ երրորդ տիպի հավաստագրերի առկայության դեպքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կստանան մաքսային գործառնություններին առնչվող համալիր ծառայությունների մատուցման հնարավորություն՝ մաքսային հսկողության գոտիներում:
Իրազեկման հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի ձևաչափով: Տնտեսվարողները լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ձեռքբերելու, սահմանված արտոնությունների և իրենց գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել: Իսկ առավել խորքային ուսումնասիրություն պահանջող առանձին հարցերն առաջարկվել է քննարկել հետադարձ կապի միջոցով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը
493 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները