211652_close_icon

Telcell-ն ու Koreez-ն ընդլայնում են համագործակցությունը

views-count1327 դիտում article-date 13:01 20-11-2025
Telcell ընկերությունն ու Koreez կրթական ծրագիրն ընդլայնում են համագործակցությունը: Փոխըմբռնման հուշագրի առանցքում կրթության զարգացումն ու տարածումն է:

«Մենք Koreez կրթական ծրագրի հետ համագործակցության հուշագիր ենք ստորագրում և դրանով ավելի խորացնում մեր համագործակցությունը՝ վերածելով գործընկերային հարաբերություններն ավելի ռազմավարական համագործակցության: Մեր նախորդ համագործակցության փորձը բավական արդյունավետ էր: Եվ մենք շատ բարձր ենք գնահատում այդ համագործակցությունը»,- ասել է Telcell-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

Koreez-ը բավականին լուրջ ներդրում ունի երեխաների կրթության զարգացման գործում: Տեխնոլոգիական ոլորտի առաջատար Telcell ընկերությունն իր սոցիալական պատասխանատվության շրջանակներում ևս մեծապես կարևորում է կրթությունը: Այս ընդհանուր նպատակն ունենալով՝ 2025-ին Telcell-ն ու Koreez-ը համախմբեցին ուժերը՝ երեխաների շրջանում խթանելու հատկապես մաթեմատիկայի նկատմամբ սերը: Koreez-Telcell-PhysMath մեծ մրցույթից մինչև տարբեր բլից մրցույթներ. անցած ճանապարհն ապացուցել է՝ ակնկալված արդյունքը տեսանելի է:

«Դրանով իսկ մենք այսօր դնում ենք այս կորիզն այն պարարտ հողի մեջ, որը ժամանակի ընթացքում ծիլեր է տալու: Կարծում եմ՝ հենց սա է այն ապագայի, լավ ապագայի, վառ ապագայի գրավականը, որը մենք այսօր ստեղծում ենք: Կրթությունը մեր հիմքում, առանցքում է, դրա տարածումը մեր նպատակներից կարևորագույնն է»,- նշել է Արտյոմ Ղազարյանը:

Telcell-ի գլխավոր տնօրենը հավատացած է՝ մրցույթների մասնակից երեխաների ոգևորությունը, նրանց հավատը, որ լավ կրթությամբ կարող են լավ ապագա կառուցել, ապացույց են, որ արված գործն իզուր չէ: Telcell-ի և Koreez-ի համագործակցությունն այսուհետ ավելի ընդլայնված բնույթ կունենա: Ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությունն առանցքում ունենալով՝ այլ ուղղություններ՝ հումանիտար առարկաներ, ևս կընդգրկվեն ծրագրերում:

«Այս համագործակցությամբ մենք զարկ ենք տալիս նոր ուղղությունների: Սա կբերի նոր մրցույթներ, սա կբերի նոր խաղայնացված հնարավորություններ, սա կբերի ուսուցչի ներգրավվածության բարձրացման: Սա պարզապես պայմանագիր չէ, որ մենք միասին ստորագրում ենք, սա մի ամբողջ տեսլական է, որն իր ուժը ցույց տվեց և ապացուցեց ամբողջ տարվա ընթացքում: Երկու կառույցներ, համախմբելով իրենց ուժերը, հավատացած են, որ Հայաստանի ապագան կրթված հասարակություն, կրթված երեխաներ ունենալն է: Իսկ դրա հիմքերը դրվում են դեռ դպրոցից»,- ասել է Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը:

Նոր համագործակցությունը, որ ենթադրում է 3 տարվա ռազմավարական ծրագիր, էլ ավելի կընդլայնի 2025-ի հաջողությունները:

«Սա ոչ միայն Koreez-ի համար է կարևոր, սա ընդհանրապես մեր հասարակության համար է կարևոր, որ կայացած, զարգացած ու տեխնոլոգիապես իրենց բարձր դիրքն ունեցող ընկերությունները կարևորեն կրթությունը, ինչպես դա արեց Telcell-ը: Մենք շատ շնորհակալ ենք մեր գործընկերոջը, որովհետև այն հավատը, որ Telcell-ն ունի կրթության հանդեպ, իրապես զարկ կտա մեր հասարակությանը՝ հենց կրթության ուղղությամբ»,- նշել է Սուրեն Ալոյանը:

Հաջորդ տարեսկզբից աշակերտները կարող են սպասել Telcell-ի և Koreez-ի համագործակցությամբ՝ ինչպես ավանդաբար անցկացվող, այնպես էլ նոր մրցույթների: Կլինեն բազում անակնկալներ:

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր