211652_close_icon
views-count40589 դիտում article-date 09:07 26-10-2023

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Mercedes-ը, Toyota Camry-ն և Chevrolet Cruze-ը. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները. պարզվում է 5-րդ ավտոմեքենայի մակնիշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW 320, Mercedes, Toyota Camry  և Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում 2 հոգու անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրենք չեն տուժել:

Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Վարդանյանն ու Արմեն Մարտիրոսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, և խցանում չառաջանա, ինչը պարեկներին հաջողվել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը դեպքի վայրից դիմել է փախուստի: 

Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների տվյալներն, ու ստացված տեղեկությունը արդյո՞ք իրականություն է, թե՞ ոչ: Խոսքը, դեպքի վայրում հավաքված մի մասի ասելով, մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու, մի մասի ասելով էլ՝ ավտոմեքենաներից մեկին հարվածելու ու դեպքի վայրից հեռանալու մասին է: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր