2174 դիտում
11:48 06-12-2019
Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում իր եզրափակիչ ելույթում:
«Քանի որ վաղը դեկտեմբերի 7-ն է` 1988թ. աղետալի երկրաշարժի տարելիցը, ուզում եմ ասել, որ աղետի գոտու առումով էլ 2020թ. բյուջեն հեղափոխական է, որովհետև հաջորդ տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ: Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների գումար չի տրամադրվել, և մենք սրանով 2020թ. լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է: Սա նշանակում է, որ աղետի գոտու վերականգնման գործընթացում նոր փուլ է սկսվում, որը պետք է իրագործվի բոլորովին ուրիշ տրամաբանությամբ, և այդ փուլի իմաստն, այսպես ասած, սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ: Մենք պետք է աղետի գոտում արդեն խոսենք ոչ թե ուղղակի սոցիալական հրատապ խնդիրներ լուծելու, այլև զարգացման երկարատև տեսլականներ և ռազմավարություններ իրագործելու համար, և որպես այս խնդրի ամենատեսանելի ցուցիչ, ես ուզում եմ ձևակերպել հրամայականը՝ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ սա չի նշանակում, թե տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, բայց չի էլ նշանակում, որ ոչ մեկի նկատմամբ չի կարող չունենալ պարտավորություն:
«Մենք ամեն տնակի պատմությունն արդեն իսկ ձևավորել ենք, և ամեն տնակի նկատմամբ կլինի անհատական մոտեցում, բայց դա այսօր Գյումրիի՝ որպես տնտեսապես և քաղաքաշինական առումով զարգացած քաղաքի, պոտենցիալը խոչընդոտող թիվ մեկ գործոնն է»,- նշեց նա:
ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ 2020թ. բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների արդյունքում շարունակում է մնալ այն տեսակետին, որ հաջորդ տարվա բյուջեն հեղափոխական է:
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ կքվեարկեն «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծին:
Նմանատիպ նյութեր
1168 դիտում
14:13 07-12-2023
Մինչև 2027 թվականը Գյումրին պետք է տնակներից ազատվի․ Գյումրիի քաղաքապետ
1432 դիտում
11:54 23-10-2023
Հունվարի 1-ից քաղաքը պետք է ազատվի գովազդային աղբից, հետո իրարից նեղանալ չլինի․ Տիգրան Ավինյան. Tert.am
11174 դիտում
18:57 20-07-2017
Գյումրիի տնակներից մեկում ապրող Սիրուշ Տոնոյանը և իր 5 երեխաները նոր բնակարան են ստացել
Այս բաժնից
313 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
919 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
505 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում