211652_close_icon
views-count742 դիտում article-date 19:23 21-10-2023

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը բերվել էր Զինվորի տուն

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքն այսօր բերվել էր Զինվորի տուն և կատարվեց անձնակազմի օրհնություն:

Այս մասին հայտնում են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնից։

Այսօր նշվում է ավետարանիչների տոնը, և քանի որ Ղուկասը նաև բժիշկ էր, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այս օրը՝ հոկտեմբերի 21-ը հռչակվել է բժշկական ոլորտի սպասավորների օրհնության օր:

Օրհնության կարգը կատարեցին Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոգևոր սպասավոր Տեր Սահակ քահանա Սահակյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր