994 դիտում
19:46 20-10-2023
Ի՞նչ գործ է քննում հակակոռուպցիոն կոմիտեն․ Շիրակի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պարզաբանումը․ aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն սկսել է քննել 8 տարվա վաղեմության մի գործ, որը վերաբերվում է նախկինում Արթիկի քաղաքապետի պաշտոնի զբաղեցրած Արսեն Աբրահամյանին։ Վերջինս այժմ Շիրակի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարն է։
ԱԱԾ-ից ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա Արթիկի ոստիկանությունը պարզել է, որ Արսեն Աբրահամյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ հիմնել է ձևական բնույթ կրող «Արթիկ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվը՝ կազմելով հիմնադիր ժողովի կեղծ արձանագրություն, որ իբր ժողովին մասնակցել են համայնքի թվով 162 բնակիչներ, սակայն կոոպերատիվի անդամների ցուցակում ներգրավված մի խումբ անձինք տեղյակ չեն եղել կոոպերատիվին իրենց անդամակցության մասին և նրանց ստորագրությունները կեղծվել են։
Ըստ տեղեկության, նույն կոոպերատիվի անդամ Շալիկո Մանուկյանն էլ հիմնադիր ժողովի ժամանակ չի եղել Հայաստանի Հանրապետությունում։
«Արսեն Աբրահամյանը 2015թ. նոյեմբերի 26-ին կայացրել է որոշում, որի համաձայն նշված կոոպերատիվի համար որոշակի գյուղտեխնիկա ձեռք բերելու նպատակով Արթիկ համայնքի 2015թ. բյուջեից նվիրաբերել է 5.000.000 դրամ։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1429 դիտում
21:13 19-07-2024
Դադարեցվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի լիազորությունները
Այս բաժնից
1720 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա