Թուրքիան հերքել է կես միլիոն պաղեստինցիներին ապաստան տալու մասին լուրը
Թուրքիայի հանրային կապերի վարչությանը կից կեղծ ինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնը պաշտոնական հայտարարությամբ հերքել է 500.000 պաղեստինցիների Թուրքիա տեղափոխելու համար նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու մասին պնդումները: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Տարածված հայտարարության մեջ սոցիալական հաշիվներում և մի շարք մեդիաներում շրջանառվող լուրերը որակվել են անհիմն: Նշենք, որ նման հայտարարությամբ «Sözcü TV»-ի ուղիղ եթերում հանդես էր եկել իշխանամերձ «Sözcü» պարբերականի հոդվածագիր Նեդիմ Թուրքմենը:
«Իմ ստացած տեղեկությունների համաձայն՝ 500.000 պաղեստինցիների Թուրքիա տեղափոխումն օրակարգում է: Ես տեղեկություններ եմ ստացել, որ դրա հետ կապված թե՛ Անկարայում և թե՛ մեր հարավում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Աշխատանքներ են կատարվում 5 մլն բնակչություն ունեցող Պաղեստինի 10 տոկոսը Թուրքիա տեղափոխելու համար»,-ասել էր նա:
Հիշեցնենք, որ Պաղեստինում գործունեություն ծավալող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հոկտեմբերի 7-ին էր լայնամասշտաբ հարձակման անցել Իսրայելի ուղղությամբ: Ինչից հետո հայտարարվել էր երկուստեք ռազմագործողության իրականացման մասին:
Իսրայելը նաև հայտարարել էր Գազայի շրջանն ամբողջապես ապաշրջափակելու մասին, որն իրենից ենթադրում էր սննդի, էլեկտրաէներգիայի, ջրի և այլ տեսակի մատակակարարումների դադարեցում:
Այժմ Իսրայելը պատրաստվում է իրականացնել մեկ այլ՝ «ՑԱԽԱԼ» ցամաքային ռազմագործողությունը, ինչի համար հորդորել էր Գազայի բնակչությանը հյուսիսից տեղափոխվել քաղաքի հարավային շրջաններ: