211652_close_icon
views-count34099 դիտում article-date 11:13 13-06-2022

Դանակահարություն՝ Երևանում. մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին 

Երեկ՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 63 խումբը «ձախ անոթափոսի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մովսիսյանի և հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Աղասյանի գլխավորությամբ։ 

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություն տալու։ 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ՝ 24-ամյա Ս. Հ-ն է։ 

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 42-ամյա Մ. Մ-ի և վիրավորի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Մ. Մ-ն դանակով հարվածել է Ս. Հ-ին։

Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են կասկածյալի գտնվելու վայրը և նրան, ով եղել է Nissan մակնիշի ավտոմեքենայով, հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ ձերբակալվել է։ 

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր