211652_close_icon
views-count66342 դիտում article-date 16:33 02-08-2020

Դանակահարություն Երևանում. բժիշկները պայքարում են 32–ամյա վիրավորի կյանքի համար. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին. նա «Զեյթունցի Ճուտիկն» է

Երեկ՝ օգոստոսի 1-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի իճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը 32-ամյա Վարազդատ Մկրտչյանն է: Տեղի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և կատարելով բացատրական աշխատանքներ, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, «Զեյթունցի Ճուտիկ» մականվամբ 48-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գրոծ: Քննիչի որոշմամբ Հ. Հովհաննիսյանը ձերբակալվել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ռուբինյանց փողոցում, նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր