211652_close_icon
views-count5086 դիտում article-date 09:23 10-10-2023

Մոխրաթաղցի Սայիյանների ընտանիքը նույնիսկ պատերազմի ժամանակ է հաց ու լավաշ հասցրել մարտական դիրքեր

Արցախի շրջափակման իրավիճակը ադրբեջանական իշխանությունների ցեղասպանական դիտավորություն էր: Այն Արցախում ապրող յուրաքանչյուր բնակչի համար առաջացրել էր կյանքի անտանելի պայմաններ ու սով: Սակայն Արցախի ժողովուրդը փորձում էր հաղթահարել այդ անտանելի վիճակը՝ ստեղծելով և արարելով, սակայն պահը օրհասական էր…

Արցախում սննդամթերքի բացակայության հետ մեկտեղ մեծ էր հանապազօրյա հացի պահանջարկը, որով մտահոգված էինք բոլորս:

Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի միակ փուռը «Բաբայան Շողիկ» ԱՁ հացի փուռն էր, որը աշխատացնում էր դպրոցահասակ Հայկ Սայիյանը: Սայիյանների ընտանիքին պատկանող տան առաջին հարկում տեղակայված փուռը գործում էր 2021 թվականի մարտ ամսից:

Մինչև բռնագաղթը եղել եմ գյուղում՝ մոտիկից ծանոթանալու աշխատասեր ընտանիքին:

Բազմազավակ ընտանիքն ունի 5 երեխա՝ 4 տղա և մեկ աղջիկ: Երեխաներից ավագը Հայկն է: Հայկը 17 տարեկան է, սովորում էր գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում, նա փուռի հետ կապված գործերի մեծ մասն իր վրա էր վերցրել, դասերի հետ մեկտեղ նաև հացաթխմամբ էր զբաղվում: Հայկին օգնում է եղբայրը՝՝ Արսենը: Խմորը Հայկն էր հունցում, որին հաջորդող գործերին արդեն մասնակցում էին մայրը, հայրը, եղբայրները, իրենց օգնում էր նաև համագյուղացի Մխիթարը, որը շատ պատասխանատու է , ինչպես Հայկն է ասում Մխիթարը «печник»-ն է: Հացաթխման աշխատանքներին հաճախ էր օգնում նաև համագյուղացի Լարիսան:

Առաջներում բացի Մոխրաթաղից հացը իրացվում էր նաև շրջակա գյուղերում՝ Մեծ Շենում, Աղաբեկալանջում, Ծաղկաշենում Կուսապատում , նաև Մարտակերտի մի քանի խանութների էր տրվում: Օրական շուրջ 700-800 հաց էր թխվում փուռում։

Շրջափակումից հետո հացի պահանջարկը մեծացավ և ալյուրի խնդիրը բարդացավ: Ընտանիքի հայրը՝ Արմենը, ամեն կերպ ջանում էր, նույնիսկ սեփական միջոցներն էր օգտագործում ալյուր հայթհայթման համար, որ մարդիկ չմնան առանց հացի:

Վերջին օրերին Մարտակերտից էր բերվում ալյուրը՝ օրը մեկ պարկ: Այսքանի հետ մեկտեղ չկար վառելիք. և՛ ալյուրի, և՛ վառելիքի սղության պատճառով փուռը չէր կարողանում հաց մատակարարել շրջակա գյուղեր, միայն իրենց գյուղին էր մատակարարում: Լինում էին դեպքեր, որ Հայկը և եղբայրները հացը ոտոքով եէին հասցնում միայնակ համագյուղացիներին:

Ընտանիքի մոր՝ Տիկի Շողիկի խոսքով, երբ գյուղացիները կտրոնը ձեռքներին գնում էին հաց առնելու, և գալիս էր պահը, որ պետք է հացը կիսվի և նախատեսվածի չափով տրամադրվի, իրենք չէին կիսում հացը, այդպես էլ ավել տալիս էին:

Գյուղի բնակիչներն ապահոված էին հացով, իսկ եթե որևէ ընտանիքի չէր հասնում, իրենց բաժին հացն են տալիս այդ ընտանիքին:շ

«Շատ դժվար է, համայքի ղեկավար Նորիկ Ամիրյանը շատ էր օգնում առաջացած խնդիրները լուծելու հարցում: Ալյուր չկար, մի կերպ ցորեն էինք ձեռք բերում, տանում Մարտակերտի ջրաղացում աղում ու բերում գյուղ, որպեսզի հաց թխենք», -ասում էր ընտանիքի հայրը՝ Արմենը:

Ու այսպես ամեն օր Սայիյանների ընտանիքը ոտքի վրա էր գյուղում, եթե գյուղի միակ փուռը հաց չթխի, գյուղացիները կմնային առանց հացի:

Հայկը լավատես էր, մեկ տարուց հետո էլ պետք է բանակ զորակոչվեր, նա մեծ հույս ուներ, որ լավ կլինի ու հենց այդ հույսով ապրում էր Արցախի իր ծննդավայում, միայն այդ հույսը մեզ դրական ելքի կբերի։ Եթե պետք լինի, պետք է կռվենք, ես էլ կգնամ ու կկռվեմ, միայն թե իմանամ, որ երկրի վիճակը դեպի լավը կփոխվի:
Նրանց ընտանիքը շատ հյուրասեր է . Տիկին Շողիկի ձեռքից բան չի պրծնում, լավ ձեռք ունի, գեղեցիկ նկարներ է նկարում, աշխատում էր գյուղի դպրոցին կից մանկապարտեզում՝ որպես դաստիարակ: Այն սուղ պայմաններում համեղ կերկրատեսակներ էր պատրաստում՝ բոլորը իրենց այգուց:

Արմենն ու որդիներն ամեն կերպ ձգտել են օգտակար լինել բնակչությանը:

Սեպտեմբերի 19-ին , երբ կրկին պատերազմ էր, նրանց ընտաքիը կրկին ոտքի էր, լավաշ էր թխում և հասցնում մարտական դիրքեր: 

Ուր էլ լինի նրանց ընտանիքը՝ միշտ օրհնանքի խոսքեր կլսի, քանի որ օրհասական պահերին միշտ օգնող ու արարող են, իսկ Հայկը միշտ լավատես է. «Մի լույս կբացվի Արցախ աշխարհի համար, հո այսպես չի՞ մնա, մենք դեռ կվերադառնանք»:

Հուսով ենք Հայկի լավատեսությունը իրականություն կդառնա:

Լուսինե Զաքարյան

Լուսանարները՝ Լուսինե Զաքարյանի ֆեյսբուքի էջից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր