211652_close_icon
views-count1099 դիտում article-date 22:51 06-10-2023

Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են բարելավել Նախիջևան մուտքի և ելքի հնարավորությունները

Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ են ձեռք բերել Նախիջևան մուտքի և ելքի հնարավորությունները բարելավելու մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահիմ Մուստաֆաևը։ News.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ նրա, Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում «ստեղծվում է նոր տրանսպորտային ենթակառուցվածք, ավտոմայրուղի է կառուցվում  Հորադիզից Աղբանդ, վերականգնվում է երկաթուղային ենթակառուցվածքը»։ «Միաժամանակ քայլեր են ձեռնարկվում Նախիջևան մուտքի և ելքի հնարավորությունների բարելավման և բեռնափոխադրումների հեշտացման ուղղությամբ։ Այս հարցերը լուծելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- ասել է նա։

Մուստաֆաևն ասել է, որ Նախիջևանի հետ կապը Իրանի տարածքով կիրականացվի նաև կամուրջներով, «որոնք կկառուցվեն Զանգիլանի շրջանի Աղբանդ գյուղի մոտ և Նախիջևանի տարածքում»։ Նա հավելել է, որ ձեռք է բերվել փոխադարձ պայմանավորվածություն, կամուրջի նախագիծ է պատրաստվել։

Նա հայտնել է, որ, բացի ավտոմայրուղուց, տարածքում նախատեսվում է կառուցել երկաթուղային կամուրջ։ Ամբողջական ենթակառուցվածքի ստեղծման աշխատանքները կավարտվեն մեկ տարվա ընթացքում։

Նմանատիպ նյութեր