211652_close_icon
views-count207914 դիտում article-date 23:46 04-10-2023

Արտակարգ դեպք Վայք քաղաքում․ այրվում է 15 տ տարողությամբ հեղուկ գազի ցիստեռը, կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից. կան վիրավորներ. ժամանել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ հանգամանքներում Վայք քաղաքի սկզբնամասում, Ջերմուկի խճուղի 22/Ա հասցեում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետում, մոտ 15 տ տարողությամբ հեղուկ գազի ցիստեռում հրդեհ է բռնկվել։ 

Կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

Դեպքի վայր է ժամանել ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը։

Տեղում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանի հանձնարարականով ժամանել են ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, ովքեր ուժեղացած հերթապահություն են իրականացնում։

Այս պահին հրշեջները մեծ դժվարությամբ, իրենց կյանքը վտանգելով պայքարում են կրակի տարածման դեմ։

Հրշեշ-փրկարարները մոտակա բնակելի տների բնակիչներին հորդորել են լքել բնակարանները, իսկ Ջերմուկի խճուղի թիվ 61 բազմաբնակարան շենքից 12 բնակչի փրկարար ծառայողները տարահանել  և ուղեկցել են անվտանգ տարածք։

Տեղում տեղեկացվել է Վայքի համայնքապետարանի աշխատակից Գարիկ Սարգսյանին այն մասին, որ անհրաժեշտ է ապահովվել հրդեհին մոտ գտնվող բնակելի տների բնակչների տարահանումը անվտանգ գոտին ինչը ոստիկաները կատարել են։

Ֆոտոլրագրողը հայտնում է, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 50-ամյա Տիգրան Բաբայանը, 32-ամյա Ժորիկ Բաբայանը և 41-ամյա Միսակ Մարգարյանը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, այնուհետև տեղափոխվել Երևան քաղաքի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։  

ԲԺիշկները  Տ. Բաբայանի և Ժ. Բաբայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Մարգարյանինը՝ միջին ծանրության:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 588+
588+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր