211652_close_icon
views-count80119 դիտում article-date 20:39 04-10-2023

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Իջևանի երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վարորդը հայտնել է, որ պատճառը բեռնատարի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսօրին Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող թիվ 654 համարի մարդատար ГАЗель-ը Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները:

Տեղում վարորդ Արթուր Պարոնյանը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է խոտով բարձված բեռնատարի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, սակայն բեռնատարի վարորդը հերքել է ասելով, որ ինքը ոչ մի վթարային իրավիճակ չի ստեղծել իրեն թույլատրելի ճանապարհով վարել է իր ավտոմեքենան: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ГАЗель-ում եղել է մոտ 12 ուղևորներ, բարեբախտաբար նրանք նույնպես չեն տուժել, այլ սթրես են տարել: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր