Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ Սարգիս Գալստյանը․aravot.am
Լրագրող Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրեց, որ Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ։ Այդ մարդը Սարգիս Գալստյանն է։
Aravot.am-ին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել Սարգիս Գալստյանի ով լինելու մասին։ Սարգիս Գալստյանը Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի տնօրենն է եղել։
Մեր տեղեկություններով, Սարգիս Գալստյանը 1990-ական թվականների այն ակտիվիստներից է, ովքեր ժողովրդական դիվանագիտության ջատագովներն էին եւ բավական հաճախ էին այցելում Բաքու։
Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, տեսանյութեր տարածվեցին, որտեղ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի աշխատակիցը հայտարարում էր, թե ինքը ազգությամբ ադրբեջանցի է, բայց 13 տարի բնակվում է Արցախում։
Սարգիս Գալստյանն Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբոր որդին է։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ